809 դիտում
20:00 04-12-2022
ՏՏ ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունից օգտվելու համար դիմել է 21 ընկերություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին նոր ընդունված աշխատողների եկամտահարկի 50 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 21 կազմակերպություն։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացրած տվյալներով 2022թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ փոխանցվել է 2,316,402,021 ՀՀ դրամի չափով պետական աջակցության, իսկ 151,609,028 ՀՀ դրամի չափով պետական աջակցության գումարը դեռևս ենթակա է վճարման։
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է կառավարութան 2022 թ. մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանված կարգով։ Որոշման համաձայն աջակցությունից կարող են օգտվել այն ՏՏ ընկերությունները, որոնց
աշխատողների թվաքանակն ավելացել է առնվազն 10-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ,
նոր ընդունված աշխատողները 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում ՀՀ-ում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել,
դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:
Որոշման համաձայն աջակցությունը տրամադրվում է նոր ընդունված աշխատողների համար պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։
Պետական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, նոր ընդունված աշխատողներին և նրանց աշխատավարձերին վերաբերող փաստաթղթեր, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է։

Նմանատիպ նյութեր
3346 դիտում
13:27 03-04-2020
Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ
3633 դիտում
14:35 15-03-2021
68 000 դրամի չափով աջակցությունից օգտվելու դիմումների վերջնաժամկետն այսօր է
2245 դիտում
16:42 02-12-2015
Ֆրանսիան և Գերմանիան Ինջիրլիքի ռազմաբազայից օգտվելու համար դիմել են Թուրքիային
Այս բաժնից
436 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
439 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ