211652_close_icon
views-count823 դիտում article-date 23:03 03-12-2022

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երաժշտական և պարային կատարումներով են հանդես եկել Շուշիի ու Հադրութի արվեստի դպրոցների, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի, «Արցախի ձայներ» նախագծի ու Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մշակույթի  տան սաները, ինչպես նաև «Ղարաբաղ» էստրադային, «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի ու Աշոտ Բաբայանի անվան պարի պետական համույթները։

Կայքի հետ զրույցում Արցախի Հանրապետության  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Իսրայելյանը կարևորել է պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալ-կենցաղային և առողջական խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ նման միջոցառումները առիթ են ևս մեկ անգամ  ուշադրություն դրսևորելու նրանց նկատմամբ:

«Մենք պետք է շարունակենք անել  ամեն ինչ, որպեսզի հաշմանդամներն իրենց  զգան իրենց որպես հասարակության լիարժեք անդամներ։ Այսօրվա միջոցառման նպատակն էլ  նրանց ինչ-որ չափով մշակութային կյանքին ներգրավելն է», -ասել է նա։

Նմանատիպ նյութեր