211652_close_icon
views-count793 դիտում article-date 10:44 03-12-2022

«Գնացին ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. է՞ս էր ձեր պայքարը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թեւը լքել է խորհրդարանը: Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մանդատից նաեւ 2 պատգամավորներ՝ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոեւան է պահպանել մանդատը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեր տեղեկություններով, Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի: Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը:

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը երեկ հրապարակավ իր վրդովմունքն է հայտնել «Հայաստան» դաշինքի մաս կազմող այս կուսակցության պահվածքից: «Մենք եղել ենք այն քաղաքական ուժերից, որ ասել ենք՝ ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան: Մենք չենք ասում՝ գնացեք, կնքեք ձեր քաղաքական կապիտուլյացիան ու հեռացեք: Դուք քաղաքական կապիտուլյատներ եք, ձեզ ուղարկել ենք ընդեղ, որ պայքարեք, դուք գնում, գրում ու դու՞րս եք գալիս: Ինչո՞ւ եք գցում ամեն ինչ «Դաշնակցության» վրա, չի կարելի պայքարը թողնել միայն այդ կուսակցության վրա»,- հայտարարեց կուսակցության առաջնորդը:

Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում Վահե Հակոբյանին եւ նրա փոքրաթիվ թիմին համարում են քաղաքական կապիտուլյանտ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։