211652_close_icon
views-count1025 դիտում article-date 10:44 02-12-2022

Բլեյանն ու Բուշը ահազանգել են ոստիկանություն․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի տնօրեն Տաթեւիկ Բլեյանը եւ հայտնել, որ նույն օրը անհայտ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով, փորձել են քոլեջի արhեստանոցից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցրել։

Տաթեւիկ Բլեյանից ընդունվել է հաղորդում, եւ կատարվում է նախաքննություն։ Դրանից մի քանի օր առաջ էլ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի տնօրեն Լուսինե Բուշը եւ հայտնել, որ անհայտ անձինք պատուհանը կոտրելու միջոցով փորձել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի պահեստից գողություն կատարել, սակայն դարձյալ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցրել։ Բուշից եւս ընդունվել էր հաղորդում:

Կատարվում է նախաքննություն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր