ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը կազմակերպում է իր նկարած նկարների ցուցահանդեսը. ֆոտոշարք
                        ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը, ով վերջին տարիներին լրջորեն տարվել Է գեղանկարչությամբ, որոշել Է կազմակերպել իր նկարների ցուցահանդես: Ցուցադրանքը կբացվի ապրիլի սկզբին և տեղի կունենա Դալասում Բուշ Կրտսերի անվան նախագահական կենտրոնում:
Կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ «Լիդերության արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» խորագրով ցուցահանդեսում կներկայացվի ավելի քան 20 դիմանկար, որոնք նկարել է ԱՄՆ-ի 43-րդ նախագահը: Նախկինում այս գործերը երբեք չեն ցուցադրվել:
Բուշը մասնակցել է նկարչության դասերի: Նրա մոտ հետաքրքրությւոնն առաջացել է Չերչիլի Painting as a Pastime գիրքը կարդալուց հետո: 
  «Ես շատ լուրջ եմ վերաբերվում գեղանկարչությամբ զբաղվելուն, այն փոխել է իմ կյանքը: Գեղանկարչությունը հնարավորություն է ընձեռում ստեղծագործության և ինքնարտահայտման համար, և դա ինձ դուր Է գալիս»,-հայտարարել  է Բուշը:
 
Նշենք, որ նա գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 2009 թվականին, երբ ավարտվել է նախագահի պաշտոնում իր ժամկետը:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

