1976 դիտում
17:29 01-12-2022
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալ մեդալով
Նոյեմբերի 30-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ։
Հանդիպման սկզբում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մահեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ և ընդգծեց, որ երկրի ապագան պայմանավորված է նաև գիտության և արվեստի վառ ներկայացուցիչների գործերի հանդեպ ցուցաբերած հարգանքով, որ եթե մենք ամեն օր չգիտակցենք, որ մենք մեր մեծերով ենք ազգ դառնում, մեր ինքնությունը պահպանում, մենք ապագա չունենք։
Հավելեց` կարելի է Տիգրան Մանսուրյանի ստեղծած արվեստի մասին անվերջ խոսել։
Իրենց սրտի խոսքն ասացին բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ -ի դասախոս, գրականագետ Հենրիկ Էդոյան և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ովքեր երկար տարիներ եղել են Տիգրան Մանսուրյանի ընկերները։
Ներկաները դիտեցին փոքրիկ ֆիլմ, որը պատմում էր մեծանուն մաեստրոյի անցած ուղու պատմությունը։
Բոլորը հնարավորություն ունեցան ունկնդրելու Մանսուրյանի երաժշտություններից մեկը։ Մաեստրոն, համալսարանում անմահ հերոսների համար պատրաստած անկյունը տեսնելով, որոշեց նվագել խաղաղության մասին, ու ընտրեց «Հին օրերի երգը» ֆիլմի երաժշտությունը` արժանանալով բարձր ծափահարությունների։
Կոմպոզիտորը պատասխանեց նաև ներկաներին հուզող հարցերին։
Նշենք նաև, որ հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարեց «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտորն է։
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
22360 դիտում
14:56 01-10-2017
Աշխարհահռչակ մաեստրո, Մեծ Հայ, լեգենդար Տիգրան Մանսուրյանը այցելեց Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը