1414 դիտում
16:22 30-11-2022
Նախանշվել են ատոմային ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Նոյեմբերի 20-22-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի, մասնակցել է Սոչիում կայացած «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումին: ՀԱԷԿ-ի պատվիրակությունը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, այցելել ցուցահանդեսային տաղավարներ, որտեղ ցուցադրվել են նոր տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, արծարծվել են ոլորտային մի շարք հարցերի նոր առաջարկներ ու լուծումներ: Առավել հետաքրքիր ցուցանմուշների վերաբերյալ ձեռք են բերվել տեխնիկական, տեխնոլոգիական և կոնտակտային տվյալներ՝ հետագա քննարկման և գնահատման համար: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում:
«Ֆորումի շրջանակներում «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ա. Լիխաչովի հետ կայացած հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է ատոմային ոլորտում հայ-ռուսական երկարամյա համագործակցության արդյունավետությունը, նախանշվել են ընդլայնման հեռանկարները:
«Ռուսատոմ սերվիս» ԲԸ ղեկավարության հետ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր. թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումների քննարկումն ու համաձայնեցումը, ըստ պայմանավորվածության, կշարունակվեն հետագա հանդիպումների ընթացքում:
Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի ղեկավարները հանդիպել են նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Սպասկիի հետ և քննարկել ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների հնարավոր կառուցման վերաբերյալ հարցեր:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը՝ որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է ասոցիացիայի պլանային աշխատանքներին, իսկ «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրովի հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հանդես է եկել «ՇԿՀԱ-ի Կառավարիչների խորհրդի նախագահի դերի տեսլականը ընթացիկ փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում» զեկույցով:
Կազմակերպվել են նաև հանդիպումներ «ՏՎԷԼ» ԲԸ ղեկավարության հետ, համաձայնեցվել են մի շարք գործնական քայլեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
«Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումի շրջանակներում ավանդաբար անցկացվել են նաև երիտասարդական մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են Աֆրիկյան, Լատինամերիկյան և Ասիական մայրցամաքների շուրջ 10 երկրների տեխնոլոգիական ձեռնարկությունների, բուհերի, հասարակական կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում և ՀԱԷԿ-ից: BRICS (5 երկրների խումբ՝ Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) երիտասարդական էներգետիկական գործակալության հետ համատեղ իրականացված միջոցառումների ծրագիրը ևս բավականին հագեցած էր. ստեղծված աշխատանքային խմբերը քննարկել են առաջադրված ոլորտային խնդիրները, ներկայացրել դրանց հնարավոր լուծման իրենց տարբերակներն ու քայլերը: Արդյունքում մշակված նախագծերը ներկայացվել են «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կ. Կոմարովին և ոլորտային այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք, ողջունելով և բարձր գնահատելով երիտասարդների մտահղացումներն ու նախաձեռնությունները, պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել ներկայացված նախագծերի կյանքի կոչմանն ու իրականացմանը:
Ֆորումի շրջանակներում երիտասարդական թևի ներկայացուցիչներն առաջինը հնարավորություն ստացան դիտելու ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ատոմ» վավերագրական ֆիլմը, որտեղ հանգամանալից վերլուծությամբ ներկայացվում են ածխաթթու գազի արտանետումների մեծ ծավալների պատճառած վնասներն ու հետևանքները և ընդգծվում է միջուկային էներգետիկայի կարևորագույն դերը գլոբալ աղետի կանխման հարցում»,- նշված է գրառման մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
23:28 10-07-2019
Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև նախանշվել են համագործակցության զարգացման հեռանկարները
898 դիտում
17:17 25-07-2023
Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
887 դիտում
19:42 30-06-2022
Նախանշվել են Սերբիայի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը