876 դիտում
13:58 29-11-2022
ՀԾԿՀ-ն միաձայն որոշեց, որ հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. Կառավարությունը խոստանում է սուբսիդավորել
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Հայտնում է ՀԾԿՀ-ն։
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:
Միևնույն ժամանակ ՀԾԿՀ-ն հայտնում է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել էր 1 847 160,3 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա:

Նմանատիպ նյութեր
3379 դիտում
17:49 30-11-2021
Հունվարի 1–ից ջրի սակագինը կբարձրանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ. News.am
2521 դիտում
20:12 14-10-2014
Կառավարության նիստում որոշվել է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի նոր սակագինը
921 դիտում
15:27 27-11-2020
Ըստ ՀԾԿՀ-ի, 2021-ին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ
Այս բաժնից
664 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան