1227 դիտում
09:01 29-11-2022
Հայտնի է՝ երբ գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի. ով է առաջին պատգամավորը, որ կկալանավորվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան. այս մասին տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ դատախազության իրազեկ աղբյուրները։ Առաջին պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան:
Քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել նախ զրկել անձեռնմխելիությունից, ապա նաեւ կալանավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հավելենք, որ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատախազի «միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում», այսինքն՝ արտահերթ նիստով հնարավոր չէ պատգամավորի կալանքի հարցով խորհրդարան մտնել: Քանի որ հերթական նստաշրջանը դեկտեմբերի 6-ից է սկսվում 4 օրով, հետեւաբար նախատեսվում է, որ մյուս ամիս կմտնի դատախազը ԱԺ:
Այս տարի այլեւս հերթական նիստեր նախատեսված չեն, մյուս նիստերը կլինեն արդեն փետրվար ամսից: Իշխանության գծագրած սցենարով՝ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի կալանքի հարցը կձգվի մյուս տարի. եթե այդ ընթացքում նրանք պատգամավորական մանդատից հրաժարվեն, հարցը թերեւս այլ կերպ կփակվի: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե Սեյրան Օհանյանը որ գործով է որպես մեղադրյալ ներգրավված:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Սեյրան Օհանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու մեջ»: Օհանյանը տարբեր առիթներով ասել է, որ այս գործը շինծու է եւ հիմնազուրկ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2252 դիտում
09:34 23-09-2016
Համաներման նախագիծը մոտ ապագայում կմտնի խորհրդարան. «Ժողովուրդ»
1444 դիտում
09:07 05-04-2022
Գլխավոր դատախազը կգա խորհրդարան. հաշվետվությունն ԱԺ-ում է․ «Ժողովուրդ»
1867 դիտում
09:45 21-02-2023
Այս անգամ գլխավոր դատախազը խորհրդարան կգա ՔՊ-ական պատգամավորի հետևից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
865 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»