211652_close_icon
views-count36741 դիտում article-date 22:31 28-11-2022

Արտակարգ իրավիճակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորը փորձել է ինքնասպան լինել, պատճառը, ըստ նրա՝ «զոն նայողները ստիպում են, որպեսզի իր կինը Նորագյուղցի Արոյի և Սևոյի դեմ ցուցմունքից հրաժարվի» 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորներից մեկի ահազանգի փաստով։

Այդ օրը կալանավորը հայտնել է, որ բանտի 5-րդ տեղամասի զբոսահրապարակում ինքը հանդիպել է, այսպես կոչված, «զոն նայողի» պարտականությունները կատարող Ա-ին։

Կալանավորը հայտնել է նաև, որ «Զոն նայող» Ա-ն պահանջել է, որպեսզի նրա կինը ինչ-որ քրեական գործով նախկինում տված ցուցմունքից հրաժարվի և «Նորագյուղցի Արոյի» և «Նորագյուղցի Սևոյի» անունները հանի իր կողմից տված ցուցմունքից, հակառակ դեպքում նա լուրջ խնդիրներ կունենա։ 

Իսկ նոյեմբերի 21-ին նույն զբոսահրապարակում իրեն ծեծի են ենթարկել՝ հարվածելով մարմնի տարբեր մասերին, հետո նոյեմբերի 23-ին «Զոն նայող Ուջանիկ» մականվամբ Ա-ն սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, ինչից հետո ինքը հայտնվել է անելանելի իրավիճակում ու դրանից դրդված՝ ցանկացել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է իր խցակից Լ. Բ-ի կողմից։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա նաև դիմել է բանտի ղեկավարությանը, որպեսզի ոստիկանության միջոցով պաշտպանեն իր և իր ընտանիքի անվտանգությունը։ 

Քիչ առաջ հայտնի փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեսբուկյան իր էջում գրել է, որը ներկայացնում ենք ստորև

ՀԵՐՔՈՒՄ
Կից ներկայացված լուրը ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Նախ ՔԿՀ-ում առհասարակ նման միջադեպ չի արձանագրվել և հետո՝ իմ պաշտպանյալ Արտյոմ Մովսեսյանը կալանքը կրել է 3-րդ մասնաշենքում, ինչը բացառել է 5-րդ մասնաշենքում զբոսանքի ժամանակ հնարվոր միջադեպին մասնակցությունը: Այա ամենից զատ «ինքնասպանվողը» հայտնի գրող է, ում ձեռքից տուժել են և՛ կալանավորները և ՔԿՀ աշխատակիցները: Այս ամենի արդյունքով սուտմատնություն կատարծ անձը տեղափոխվել է 4-րդ մասնաշենք, իսկ լավատեղյակ մարդիկ գիտեն այդ մասնաշենք ինչպիսի մարդկանց են տանում
:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր