959 դիտում
14:07 28-11-2022
Անցած 3 օրում գրանցվել է 49 ավտովթար, 12 մարդ զոհվել է, 74-ը՝ վիրավորվել․ վիճակագրություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Հայտնում է ոստիկանությունը։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության՝ 10, յուրացնելու կամ վատնելու՝ 8, փաստաթղթի կեղծիքի՝ 6, խարդախության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հոգեկան ներգործության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, շորթման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, անզգուշությամբ մահ պատճառելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, սառը զենքի հայտնաբերման և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 12 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր
815 դիտում
15:21 06-09-2022
Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 27 մարդ
1079 դիտում
15:33 08-09-2022
1 օրում բացահայտվել է 45 հանցագործություն. գրանցվել է 9 ավտովթար. մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Այս բաժնից
1546 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ