211652_close_icon
views-count919 դիտում article-date 18:51 25-11-2022

Հետախուզվողը վերադարձավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 24-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացվել 51-ամյա Արմեն Թ.-ն, որը 2016 թ. հուլիսի 19-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-314-րդ (Պաշտոնեական կեղծիք կատարելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր