211652_close_icon
views-count829 դիտում article-date 17:33 25-11-2022

ՄԻՊ-ի միջամտությամբ անձին վճարվել է չվճարված աշխատավարձը

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել ստանալ չվճարված աշխատավարձը:

ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ աշխատում է մասնավոր կազմակերպությունում՝ որպես մաքրուհի և վարձատրություն ստանում է օրական աշխատանքային օրվա ավարտի վերջում։ Գործատուի պահանջով ներկայացել է նաև աշխատանքի մեկ այլ աշխատակցի փոխարինելու համար, սակայն աշխատանքային ժամի ավարտից հետո գործատուն հրաժարվել է վճարել նախատեսված աշխատավարձը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։

Քաղաքացու դիմումից հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել գործատուի հետ պարզաբանում ստանալու նպատակով և տեղեկացել, որ գործատուն հրաժարվել է աշխատավարձ վճարել, քանի որ դեռևս աշխատավարձի վճարման օրը չէ, այնուհետև հավելել, որ աշխատողը թույլ է տվել խախտում, ուստի աշխատավարձից կատարել է պահումներ։

Պաշտպանի աշխատակազմը գործատուից պահանջել է աշխատանքային պայմանագրի օրինակի պատճենը և աշխատավարձից պահումներ կատարելու իրավական հիմքերը։

Գործատուն հրաժարվել է ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշխատանքային պայմանագիրը բացակայում է։ Արձանագրվել է գործատուի կողմից ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները, ուստի պահանջվել է խախտումների վերացում։

Բողոք ներկայացրած անձը հետադարձ կապի միջոցով տեղեկացրել է, որ գործատուն իրեն հրավիրել է աշխատավայր այնուհետև վճարել չվճարված աշխատավարձը։

Նմանատիպ նյութեր