2124 դիտում
10:31 25-11-2022
Պեմզաշենում մոր ու 2 երեխաների ահասարսուռ սպանության լուսանկարն ակտիվորեն տարածում են․ հարցը քննչականում է․ «Առավոտ»
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որ Պեմզաշենում կատարված ոճրագործության դեպքի վայրից լուսանկար է տարածվել։ Գրում է «Առավոտը»։
«Ինչ-որ քննիչ, քրեագետ կամ դատախազ Պեմզաշենի ողբերգությանը վերաբերող և նախաքննության գաղտնիք հանդիսացող լուսանկարը տվել է ինչ-որ անբարոյականի, ով սկսել է տարածել», -գրել է իրավապաշտպանը։
Մեր տեղեկություններով, նրա գրառումը սկսել էին ուսումնասիրել ոստիկանության Մուշ բաժնում, զեկուցագիր էին կազմել ու ուղարկել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցը հասել է քննչական, թեև իրեն հարցաքննության դեռ չեն հրավիրել։
«Տեղեկացված եմ, որ քրեական վարույթ կա, թեև ինձ դեռ չեն լսել, ճիշտն այն է, որ ինձ սկզբում լսեին, բայց գուցե ինչ-որ մարտավարություն ունեն, ուզում են ուրիշ տեղերից ճշտեն, նոր ինձ լսեն։
Լուսանկարը սպանության դեպքի վայրից ֆռռում է, դա մեծ խնդիր է՝ ինչո՞ւ է տարածվում, ինչո՞ւ են հանել, գործից դուրս գցել։ Այդ լուսանկարը նույնիսկ սովորական ոստիկանը չէր կարող անել, մտներ ներս, հեռախոսը հաներ, նկարեր, այսինքն՝ միայն տեղում աշխատող փորձագիտական խումբը, որը բաղկացած է փորձագետներից, քննիչներից, դատախազներից, կարող էր դա դուրս հանել։ Ընդ որում, ոչ բոլորը կարող էին լուսանկարել, մեկ-երկու հոգի հնարավորություն ունեին լուսանկարելու։
Ինչո՞ւ է դա դուրս եկել ու առհասարակ այս քրեական գործի շրջանակներում հենց առաջին օրվանից ցանկացած աշխատանքային վարկած արտահոսք է ունեցել։ Հիմա դա եղել է դիտավորությո՞ւն, թե՞ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք։ Շատ կարևոր է այդ ամենը հասկանալ։
Չեմ ուզում հավատալ, որ դա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է․ այն մարդիկ, որոնք այդտեղ եղել են, առաջին դեպքը չէր, պատկերացնում են դրա հետևանքները։ Իսկ եթե կա դիտավորություն, պիտի հասկանանք՝ դիտավորության պատճառը ո՞րն էր։ Արդյո՞ք այդ լուսանկարը չի տարածվել, որ հասարակության մեջ կրկնակի ահուսարսափ առաջանա»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1597 դիտում
11:30 25-10-2023
Պեմզաշենում առանձին դաժանությամբ մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է
121265 դիտում
21:46 13-11-2022
Պեմզաշենում կասկածյալներից մեկն ականատես է եղել, թե ինչպես են տեղափոխում մոր ու երեխաների մարմինները․ aravot.am
Այս բաժնից
1723 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ