211652_close_icon
views-count6584 դիտում article-date 09:52 25-11-2022

Մանկատան նախկին սաներին անհատույց տրամադրված բնակարանների սեփականաշնորհման գործընթացը հանկարծակի կանգնել է. ի՞նչն է պատճառը, և ինչու՞ այդ հարցով արդեն պետք է զբաղվի դատախազությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 7 շենքի և հարևան շենքերի բնակարաններից մի մասը ստացել են անշարժ գույքի վկայական 2022 թվականի սեպտեմբերին, իսկ մյուսների բնակիչները, որոնց մեջ է նաև մեր զրուցակից Արփինե Աթոյանը, այդպես էլ չեն կարողացել սեփականաշնորհել իրենց բնակարանները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ և հարևան շենքերում երկար տարիներ ապրում են մանկատան նախկին սաներ: 

2004 թվականին 10 տարի ժամկետով անհատույց տրամադրել են բնակարանները, սակայն միայն 2020 թվականին են ասել, որ դիմում գրեն բնակիչները սեփականաշնորհման գործընթացը սկսելու համար: Այդ ժամանակ դիմումներն անպատասխան են մնացել տարբեր պատճառաբանություններով: 

Այս տարի նորից սկսվել է գործընթացը, շատ արագ սեփականաշնորհվել է 182 բնակարանից 48-ը, որից հետո կանգնել է գործընթացը: 

Պատճառաբանությունը եղել է այն, որ գործընթացը իր ձեռքն է վերցրել դատախազությունը, սակայն արդեն անցել է 3 ամիս և ոչ մի լուր չկա, թե ինչ է սպասվում մյուս բնակիչներին: 

Արփինեն խնդրեց, որ պատկան մարմինների աշխատակիցները բացատրեն, թե ի՞նչն է խնդիրը, ինչու՞ է 48 բնակարանի սեփականաշնորհումից հետո գործընթացը կանգնել և ե՞րբ կկարողանան մյուս բնակիչները ևս ստանալ վկայական: 

Լուսանկարը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր