211652_close_icon
views-count2122 դիտում article-date 20:57 24-11-2022

Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:

Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դեկտեմբերի 11-ին անցկացելու է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իրականացված  աշխատանքները: Նշվել  է նաև,  որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար:

Նմանատիպ նյութեր