211652_close_icon
views-count474 դիտում article-date 20:31 24-11-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.27-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության դիմած 24-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նոյեմբերի 22-ին Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 10.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2110», «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Մեքենան նորոգող «ՈւԱԶ»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր