211652_close_icon
views-count1646 դիտում article-date 17:30 23-11-2022

Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել  Արցախը. Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը, որ այսօր  ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, գրառում է արել Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով իր ազատմանը:

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։

Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա ՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։

Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել  Արցախը»։

Նմանատիպ նյութեր