211652_close_icon

Պատրուշևը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովի նիստին

views-count1002 դիտում article-date 10:31 23-11-2022
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել է Երեւան, չորեքշաբթի տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Երեւանում Նիկոլայ Պատրուշեւը կմասնակցի Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- նշվել է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի է ունենալու չորեքշաբթի Երեւանում։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը։ 2022թ. կազմակերպությունում նախագահում է Հայաստանը, եկող տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին։

Նմանատիպ նյութեր