Հայաստան է ժամանելու ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով սույն թվականի օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։