Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Քննարկվել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
«Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները»,-նշվում է հաղորդագրությունում: