Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Նախագահները հեռախոսով քննարկել են առևտրատնտեսական ոլորտի համագործակցության վերաբերյալ հարցեր,- տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պուտինն ու Ալիևը կարծիքներ են փոխանակել արդիական խնդիրների վերաբերյալ»,- ասվում է նաև պաշտոնական հաղորդագրության մեջ: