Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել ռազմական ինքնաթիռով
Բելառուսի պատվիրակությունն այսօր ժամանել է Երևան, որտեղ չորեքշաբթի կայանալու է ՀԱՊԿ գագաթաժողովը։
Ինչպես հաղորդում է SputnikBelarus-ը, պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Իլ-76ՄԴ» ռազմական ինքնաթիռով։
Պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Մենք պետք է վերցնենք ամեն դրականը, որ մշակվել է, ավելացնենք եւ հաջորդ տարի մաքուր խղճով արդեն նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին»,- ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։