30260 դիտում
18:55 22-11-2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդականի նկատմամբ խուլիգանության հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր․վարույթը նախաձեռնվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 32-ամյա Տիգրան Հովսեփյանի նկատմամբ։
Քրեական օրենսգրքով նշված հոդվածը նախատեսում է՝
Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Հրաչյա Հակոբյանն ու կրտսեր պարեկ Արմեն Ասլանյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ծառայություն էին կատարում, երբ նկատել էին, որ նշված պողոտայի 20 շենքի դիմաց Mercedes 600 մակնիշի 81 NN 101 համարանիշի ավտոմեքենան կայանել են երթևեկելի գոտու երկրորդ շարքում, ինչը ոչ միայն խոչընդոտ է մյուս տրանսպորտային միջոցներ վարող վարորդների համար, նաև վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծում։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարեկները մոտ 5-7 րոպե բարձրախոսով հայտնել էին նշված մեքենայի համարանիշը ու վարորդին հորդորել, որպեսզի նա գա և մեքենան դուրս բերի երկրորդ շարքից։ Որոշ ժամանակ անց վարորդը մոտեցել էր ու պարեկներին հայտնել, որ ինքը մեքենան չի հանի, ինչքան պետք է, այդքան էլ կմնա։
Պարեկները նրան հորդորել էին, որպեսզի ոչ միայն ավտոմեքենան արագ հեռացնի նշած վայրից, այլ նաև պահանջել էին վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխանձնագիրը, սակայն նա հրաժարվել էր ենթարկվել պարեկների օրինական պահանջին, ու պարեկներից մեկն էլ հայտնել էր, որ պետք է վարչական արձանագրություն կազմվի։
Mercedes 600-ի տերը, սակայն, նստել էր ավտոմեքենան ու սկսել անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ տալ, ու երբ պարեկները նրան հորդորել էին, որ նա գտնվում է հասարակական վայրում, նման անհարգալից վերաբերմունք մի ցուցաբերիր, մի շարունակիր հայհոյանքներդ, նա ոչ միայն չէր դադարել, այլ ավելի էր սկսել հայհոյանքներ տալ։
Կարճ ժամանակ անց այդ երիտասարդի մտերիմները մոտեցել էին նշված վայր, փորձել պարեկներին համոզել, թե «տղայա, մի բան արել ա».. պարեկներն էլ հայտնել էին, որ իրենք կատարում են իրենց օրինական աշխատանքը, այն է՝ կազմում են արձանագրություն, ինչը դուր չէր եկել վարորդին ու սկսել էր դարձյալ հայհոյանքներ հնչեցնելը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստիպված՝ պարեկներն օգտագործել էին արցունքաբեր գազ, ապա նրան ձեռնաշղթայել ու մեքենայով հանդերձ տեղափոխել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։
Դեպքի փաստով նյութեր էին նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների օրինական պահանջներին չենթարկվող երիտասարդը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Հովսեփյանն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3508 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)