211652_close_icon

Համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

views-count1364 դիտում article-date 14:53 22-11-2022
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության». այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, որը պաշտոնապես ավարտել է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում։

«Երեկ պաշտոնապես ավարտվեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի իմ առաքելությունը։ Դա մեծ փորձ էր պատմական պահին: Ես երախտապարտ եմ Ադրբեջանում ձեռք բերած բազմաթիվ ընկերներին և մաղթում եմ իմ իրավահաջորդ Անն Բոյոնին ամենայն բարիք: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության: Երբեք մի՛ հանձնվեք»,- գրել է Գրոսը:

Նմանատիպ նյութեր