1276 դիտում
14:14 22-11-2022
Կամբոջայում տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպումը չինացի պաշտոնակցի հետ
Կամբոջայում տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հանդիպումը չինացի պաշտոնակցի՝ Վեյ Ֆենհեի հետ։
Սիեմրեապում համաժողովի շրջանակում կայացած հանդիպումը, որը տեւել է մեկուկես ժամ, առաջինն էր Օսթինի եւ Վեյի միջեւ հունիսից ի վեր, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էր Թայվան, ինչը զայրացրել էր Պեկինին, տեղեկացրել է AFP-ը։
Բայց այդ ժամանակվանից Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ձգտել են իջեցնել ջերմաստիճանը բարձրաստիճան պաշտոնական անձանց հանդիպումների օգնությամբ։
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը Օսթինի եւ Ֆենհեի բանակցությունները բնութագրել է «արդյունավետ» եւ «պրոֆեսիոնալ»։ Երկու կողմերը համաձայնել են, որ կարեւոր է, որպեսզի իրենց երկրներն աշխատեն միասին, որպեսզի մրցակցությունը չվերաճի հակամարտության, բայց «մրցակցությունը հարաբերությունների որոշիչ գիծն է մնում»,- լրագրողներին ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Օսթինը փորձել է վերականգնել «երկխոսությունները եւ մեխանիզմները զինվորականների միջեւ, որպեսզի այդ մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարվի»։ Երկու կողմերը «համաձայնել են, որ կարեւոր է վերագործարկել այդ կոնկրետ մեխանիզմները, որոնք նրանք քննարկել են, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք դրանց իրականացմանը առաջիկա ամսիներին»։
Բանակցությունները տեղի են ունեցել Բալիում, նոյեմբերի 14-ին «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի երեք ժամ տեւած հանդիպումից հետո, որն առաջինն էր նրանցից յուրաքանչյուրի նախագահ դառնալուց ի վեր։

Նմանատիպ նյութեր
976 դիտում
09:45 07-07-2023
ԱՄՆ պաշտպանության նախարարը հեռախոսով զրուցել է ուկրաինացի պաշտոնակցի հետ
10307 դիտում
23:13 29-05-2017
Կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4539 դիտում
20:20 03-04-2016
Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ
Այս բաժնից
883 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
793 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ
760 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր