Մենք չենք կարող Թուրքիային վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան. Ֆրենկ Փալոն
Ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ դատապարտելով թուրքական զինուժի հարվածները Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:
«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոց: Ահա ևս մեկ պատճառ, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի օրինակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան», - Թվիթերի իր էջում գրել է Փալոնը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Erdogan bombed civilian infrastructure, including a hospital. This is yet another reason why I am working to block the sale of F-16 fighter jets to Turkey. Erdogan's pattern of aggression shows that we cannot trust him with U.S. military equipment.https://t.co/rAQc6KqF3D
— Rep. Frank Pallone (@FrankPallone) November 20, 2022