211652_close_icon
views-count1178 դիտում article-date 22:54 20-11-2022

Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը. Արամ Ազատյան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնել է, որ առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը: Նա այս մասին գրել է պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Արաբկիր վարչական շրջանում շրջայցի ժամանակ, քաղաքացիների խնդրանքը` վերականգնել երբեմնի բոլորիս կողմից սիրված Մերգելյան զբոսայգին, արդեն իսկ կյանքի է կոչվում: Ապամոնտաժվում են ապօրինի տեղադրված մանկական հնամաշ խաղերը և անօրինական շինությունները, տաղավարները: Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը», - հայտնել է պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր