211652_close_icon
views-count1491 դիտում article-date 19:30 20-11-2022

Սպիտակ տանը կազմակերպվել է Բայդենի թոռնուհու պսակադրությունը. ներկա է եղել մոտ 250 հյուր․ tert.am

Tert.am-ը գրում է․ «Սպիտակ տանը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Բայդենի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել ընտանիքի անդամներն ու ընկերները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը փակ էր մամուլի համար, չնայած այն անցկացվում էր պետական սեփականությունում: Սա վերջին  երկու տասնամյակի ընթացքում Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին հարսանիքն էր և ընդհանուր առմամբ 19-րդը:

Արարողությունից հետո նորապսակները՝ Նաոմին և Փիթերը, լուսանկարվել են Սպիտակ տան հարավային սյունասրահում: Երկուսն էլ կրել են Ralph Lauren նորաձևության տան հագուստ. 28-ամյա Նաոմին երկարաթև ճերմակ հարսանեկան զգեստ՝ շղարշով, իսկ 25-ամյա Փիթերը՝ 3-կտորանոց կոստյումով:

Նաոմիին ուղեկցել է նրա հայրը՝ Հանթերը»։

Շարունակությունն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր