211652_close_icon

Վահան Քերոբյանն արտահանմամբ զբաղվողներին ներկայացրել է պետական աջակցության գործիքակազմը

views-count1091 դիտում article-date 23:35 19-11-2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում։
  
«Քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, 
ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին: 
Կարևորել եմ արտադրական պրոցեսների վերանայման,  բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, գործելակերպի փոփոխության և թվայնացման գործընթացները, որոնք հնարավորություն կտան ունենալ բարձր արտադրողականությամբ,  մրցունակ ընկերություններ»,- նշված է գրառման մեջ:
  
 

Նմանատիպ նյութեր