2157 դիտում
16:10 19-03-2021
ՊԵԿ-ը ՀՀ-ից ՌԴ կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեպի Ռուսաստան կոշիկ արտահանողները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն ազգային օպերատորի փորձնական ծրագրին գրանցվելու համար: Սա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոշկեղենը պարտադիր ենթակա է մակնշման: Որպեսզի հայաստանյան կազմակերպությունները կարողանան ՌԴ-ում իրացնել այն, պետք է ապրանքին փակցված լինի համապատասխան ստանդարտի դրոշմապիտակը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերությունը ներդրել է ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը և պատրաստ է ծրագրի փորձարկմանը: Կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու փորձնական ծրագրին, ինչը հնարավորություն կտա նախապես ծանոթանալ ծրագրի մանրամասներին և արդյունավետ կազմակերպել աշխատանքը:
Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել ժամը 10։00–ից 17։00-ն՝ զանգահարելով +374 10 300 300 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև մարտի 23-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
989 դիտում
23:35 19-11-2022
Վահան Քերոբյանն արտահանմամբ զբաղվողներին ներկայացրել է պետական աջակցության գործիքակազմը
Այս բաժնից
1261 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1078 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
898 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել