1014 դիտում
14:53 19-11-2022
Ջավախքում բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում երեկ՝ նոյեմբերի 18-ին, տեղի է ունեցել «Աշնան մեղեդի. պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը, նվիրված նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանին։
«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները։
Միջոցառումը կազմակերպվել է ՋԱՀ-ի, Նինոծմինդայի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
«Մենք հավաքվել ենք այստեղ՝ լսելու Տերյան, ասմունքելու Տերյան, օրն այսօր Տերյանով է լցված։ Այստեղ մշակութային միջոցառումներ հաճախակի չեն կազմակերպվում։ Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառումները հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման հիմնասյուներից են։ Վերջին 9 տարիների ընթացքում ՋԱՀ-ը կազմակերպել է ավելի քան 100 միջոցառում։ Սա ևս այն միջոցառումներից է, որն ամրապնդելու է հայ-վրացական հարաբերությունները»,- նշեց նա։
Միջոցառմանը ներկա էին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, հյուրեր Վրաստանից, Տերյանի արվեստի երկրպագուներ։

Նմանատիպ նյութեր
9905 դիտում
21:12 20-04-2017
Վահան Տերյանին նվիրված միջոցառում՝ Արմավիրի մարզային գրադարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4447 դիտում
17:28 09-02-2015
Տերյանասերները հավաքվել էին Կոմիտասի անվան պանթեոնում՝ հարգանքի տուրքը մատուցելով Վահան Տերյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
916 դիտում
20:29 13-01-2025
Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում
907 դիտում
20:10 13-01-2025
Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրում հեղափոխություն չի լինելու
775 դիտում
18:56 13-01-2025
Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին