Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է անցկացվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը։
Երեկոյին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, երգեհոնահար Նիկոլաս Բերնդտը, դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը:
Ներկա են եղել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայկական պատվիրակության այլ անդամներ: