1215 դիտում
09:25 18-11-2022
Սասուն Խաչատրյանը «վախենում» է խոշոր ձկներից. ինչ քրգործերով է զբաղված Հակակոռուպցիոն կոմիտեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մոռացել է աղմկահարույց քրեական գործերը եւ ընկել է «մանր-մունր ձկների» հետեւից: Ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ կոմիտեն ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետեւից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ եւ այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է նախաքննական մարմինը լռում:
Ի՞նչ փուլում է գտնվում «Մարտի 1»-ի գործը, ինչո՞ւ է հակակոռուպցիոն կոմիտեն լռում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով (որին մեղադրում էր քաղաքացուն սպանելու համար), ի՞նչ եղավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գործը: Ի վերջո, որտե՞ղ են նախկին թալանչիները՝ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, եւ այսպես շարունակ:
Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ընկել է «մանր ձկների» հետեւից՝ ցույց տալու համար, թե նորաստեղծ կոմիտեն կոռուպցիայի դեմ է պայքարում, մինչդեռ «խոշոր ձկները» իրենց համար լող են տալիս: Այսպես, ազատ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, որը, լինելով պաշտոնյա, 500 մլն դոլարով ԱՄն-ում տուն է գնել, աշխատում են պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք 100 դրամով երթուղայինով էին երթեւեկում մինչեւ 2018 թվականը, իսկ հիմա մեքենայի ու տան կամ տների տեր են դարձել… Բա կոռուպցիան հո պոզ ու պոչով մեծ կենդանի չէ՞…»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1975 դիտում
13:17 16-09-2021
Սասուն Խաչատրյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. կառույցը կսկսի գործել 1 ամիս 6 օր անց
7341 դիտում
11:20 18-03-2016
«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». Քեոփսի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1444 դիտում
11:11 29-04-2022
Ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեն. ծնողները սպասում են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»