211652_close_icon
views-count3568 դիտում article-date 23:44 17-11-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կապալառու «Հարսնաձոր» ՍՊԸ-ին՝ նախագծից շեղումներով շինարարություն իրականացնելու համար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղակավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի  մասնագետները վերահսկողություն են իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 2/4 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան` հիմնային հեծանները բացակայում են բոլոր առանցքներում, տեղադրված դարպասները չեն համապատասխանում նախագծով նախատեսված տեսքին, շինարարությունն իրականացնելիս օգտագործվել են հին նյութեր, այսինքն՝ շինարարության ընթացքում կապալառու «Հարսնաձոր» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հաստատված նախագծից շեղումներ։

Բացի այդ, խախտվել է նաև տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման կարգը։
           
Վարչական գործում եղած ապացույցներով հիմնավորվել է կապալառու ընկերության կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը, մասնավորապես՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի՝ շինարարության ընթացքում հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները պահպանելու պահանջը չկատարելը, ինչի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
        
Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով, կապալառու՝ «Հարսնաձոր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։
 

Նմանատիպ նյութեր