Իմ նկատմամբ հետին թվով մեղադրական եզրակացություն է կազմվում․ Աշոտյան. News.am
Երկրից իմ մեկնելու արգելքը քաղաքական դրդապատճառներ ունի, ընդ որում՝ ոչ ներքաղաքական։ News.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա պարզաբանեց, որ մտադիր էր առաջ տանել հայկական շահերը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի ժամանակ, «որտեղ Փաշինյանը դրանք վաճառում է»։
Աշոտյանը չբացառեց, որ նման գործողություններով իշխանությունները կարող են նպատակ ունենալ շեղել հասարակության ուշադրությունը հիմնական օրակարգից։
Ընդդիմադիրն ասաց, որ ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը մեկնել է Լիսաբոն։
Նա Փաշինյանին հրավիրել էր բանավեճի Ղարաբաղի հարցով՝ վարչապետին մեղադրելով, որ նա թաքնվում է իրավապահների թիկունքում։
Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ իր նկատմամբ հետին թվով մեղադրական եզրակացություն կկազմվի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում