211652_close_icon

Չկա որևէ ապացույց Հ․Թովմասյանի լիազորությունները չարաշահելու վերաբերյալ․ սա դասագրքային օրինակ է, թե ինչպես է վերևից իջեցված կեղտոտ քաղաքական պատվերը դառնում մեղադրական եզրակացություն․ Ա․ Մակինյան

views-count2003 դիտում article-date 23:02 24-08-2020
Հարգելի լրագրողներ,խնդրում եմ ձեռնպահ մնալ «Հրայր Թովմասյանի քրեական գործը» ձևակերպումն օգտագործելուց, քանի որ նման քրեական գործ պարզապես չկա։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Նույնիսկ եթե մենք ընդունենք բոլոր ապացույցների արժանահատավությունը և թույլատրելիությունը, պնդում եմ՝ չկա որևէ սկզբնական կամ ածանցյալ, ուղղակի կամ անուղղակի ապացույց պարոն Թովմասյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։ Սա դասագրքային օրինակ է, թե ինչպես է գործի քննության ընթացքում «ջախջախված քննչական վարկածը», իսկ իրականում վերևից իջեցված կեղտոտ քաղաքական պատվերը դառնում մեղադրական եզրակացություն և ապօրինի հանրաքվեից առաջ խայտառակությունից խուսափելու նպատակով ուղարկվում դատարան»։

Նմանատիպ նյութեր