211652_close_icon
views-count13160 դիտում article-date 16:58 15-11-2022

Մինչ Արաբկիրի ոստիկանները որոնում են հերոսների անվամբ խաչքարի  վրա տեղադրված Հիսուսի արձանիկը պղծած սրբապղծին կամ սրբապիղծներին, քանդակագործի շնորհիվ խաչքարը նախկին տեսքի բերվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մինչ ոստիկանության Երևանի Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հայտնաբերելու համար Արաբկիր վարչական շրջանում, ժողովրդին հայտնի «Կանազի հոսպիտալի» դիմաց, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ՝ 2007 թվականին կանգնեցված «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը կրող հուշարձանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի արձանիկը կոտրած վանդալիզմի հեղինակին կամ հեղինակիներին, Հ․ Շահինյանի ընկեր, քանդակագործ, խաչքարի հեղինակ Արամ Պողոսյանը կարճ ժամանակում Հիսուս Քրիստոսի կոտրած արձանիկը վերականգնել է։

Քանդակագործը մի քանի օր շարունակ աշխատել է արձանիկը վերականգնելու ուղղությամբ։ Երեկ արդեն այն տեղադրվել է խաչքարի վրա։ Ու մնում է, որպեսզի սրբապիղծը կամ սրբապիղծները հերթական անգամ չվնասեն, իսկ ոստիկանության Արբակիրի բաժնում էլ հսկողություն իրականացնեն նաև այդ հատվածում։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են իրականացրել:

Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի որոշ հատված էլ ճիվաղը կամ ճիվաղները նույնպես վնասել են:

Խաչքարը տեղադրվել է 2007 թ.-ին՝ այն ժամանակ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ և այն կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր