624 դիտում
17:12 15-11-2022
Մեծ Բրիտանիան 11,8 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգաենթակառուցվածքի վերականգնման համար
Մեծ Բրիտանիան 10 միլիոն ֆունտ (11,8 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի էներգաենթակառուցվածքի վերականգնման համար։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ միջոցները կբաշխվեն Ուկրաինայի էներգետիկայի աջակցության միջազգային հիմնադրամին։ Նշված գումարի կեսը մոտ ժամանակներս կհայտնվի Ուկրաինայի իշխանության տրամադրության տակ։
Համապատասխան համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 15-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլիի եւ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի կողմից:
Հայտարարության մեջ Նաեւ նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում Բրիտանիան 7 միլիոն ֆունտ (8,2 միլիոն դոլար) է ուղարկել ավելի քան 850 գեներատորների գնման համար եւ 5 միլիոն ֆունտ (5,8 միլիոն դոլար)՝ ատոմային ճյուղի անվտանգության ապահովման համար։
Բացի այդ, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցով Լոնդոնը 50 միլիոն դոլարի վարկային երաշխիքներ է տրամադրել «ՈւկրԷներգո» պետական էներգետիկ ընկերությանը։

Նմանատիպ նյութեր
1315 դիտում
15:47 21-10-2023
Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
948 դիտում
15:23 17-02-2015
Ճապոնիան 15 միլիոն դոլար կհատկացնի՝ իսլամիստների դեմ պայքարելու համար
985 դիտում
10:54 19-03-2015
Կանադան Ուկրաինայում ժողովրդավարության աջակցման համար 5.5 միլիոն դոլար կհատկացնի
Այս բաժնից
1069 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
928 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1351 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է