211652_close_icon
views-count944 դիտում article-date 15:18 14-11-2022

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 387 դեպք, որից 131-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 131-ը արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 փլուզման, 5 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 176 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:
Արձանագրվել է թունավորման 6 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 

Նմանատիպ նյութեր