211652_close_icon
views-count764 դիտում article-date 10:51 14-11-2022

Նատաշա Պիրց Մուսարը կդառնա Սլովենիայի առաջին կին նախագահը

Փաստաբան Նատաշա Պիրց Մուսարը հաղթել է Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եւ կդառնա պետության առաջին կին ղեկավարը, տեղեկացրել է Reuters-ը։

Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 54-ամյա Նատաշա Պիրց Մուսարը հավաքել է ձայների 53,83 տոկոսը երկրորդ փուլում, այն դեպքում, երբ նրա մրցակիցը՝ աջ քաղաքական գործիչ եւ արտաքին գործերի նախկին նախարար Անձե Լոգարը, հավաքել է 46,14 տոկոս։

Հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,9 տոկոսը։

Չնայած այս պաշտոնը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում, նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, ինչպես նաեւ նշանակում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում կենտրոնական բանկի կառավարչին։ Թեկնածությունների մեծ մասը պետք է հաստատի խորհրդարանը։

Սլովենիայի նոր նախագահը փոխարինելու է Բորուտ Պախորին։ Նա հաճախ հիշատակվում է որպես Instagram-ի նախագահ՝ սոցիալական ցանցը հաճախ օգտագործելու պատճառով։

Նատաշա Պիրց Մուսարը նախկին հաղորդավար է, որը դարձել է ազդեցիկ իրավաբան, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ սոցիալական ապահովության հարցերի պաշտպան է։

Նմանատիպ նյութեր