48335 դիտում
10:03 13-11-2022
Արմավիրի մարզում «Զազո» անվամբ ցուլը հարձակվել է քաղաքացիների վրա, կան տուժածներ, երրորդ կրակոցից հետո ցուլը սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը11։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ 58-ամյա Սմո Խուդոյանը Արմավիրի քաղաքի անասնաշուկայից գնել է «Զազո» անունով ցլին և ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 1-ին փողոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ավտոմեքենայից ցլին իջեցնելու ժամանակ ցուլը փախել է և գնացել դեպի Արմավիր-Երևան ավտոճանապարհի ուղղությամբ։
Նշված վայրում գործող գազալցակայանի տարածքում ցուլը հարձակվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչներ՝ 62-ամյա Շողիկ Խուրշուդյանի, նրա որդի՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 34-ամյա Արամ Կարապետյանի և թոռնուհու՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 4-ամյա Նարե Կարապետյանի վրա, այնուհետև փախել է Արմավիր քաղաք ուղղությամբ և Հանրապետության փողոցի վրա գտնվող «Հագուստի աշխարհ» խանութի մոտակայքում հարվածել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ 65-ամյա Լալա Միքայելյանին։
Այդ ամենից հետո ցուլը փախել է Արմավիր քաղաքի տարբեր փողոցներով։ Դրանից հետո ցուլը գնած Ս. Խուդոյանը խնդրանքով դիմել է Յուրա Ասլանյանին, որպեսզի իրեն պատկանող որսորդական հրացանով չենթարկվող ցլին վնասազերծի։ Յու. Ասլանյանն էլ Հանրապեպության փողոցում 2 անգամ կրակոց է արձակել անասունի ուղղությամբ, սակայն հնարավոր չի եղել նրան վնասազերծել, և նա շարունակել է փախչել։
Արդեն Մյասնիկյան փողոցի 18Ա շենքի դիմաց ցուլը հարվածել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Հասմիկ Պողոսյանին։ Արդեն նշված վայրում Յու. Ալսանյանը երրորդ կրակոցով վնասազերծել է ցլին, որը սատկել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+