211652_close_icon
views-count1477 դիտում article-date 15:21 12-11-2022

Բաքվում բերման է ենթարկվել ավելի քան 200 ակտիվիստ

Բաքվում նախօրեին բերման է ենթարկվել Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության կազմակերպած բողոքի ակցիայի ավելի քան 200 մասնակից, հայտնում է «Թուրան» գործակալությունը։ 204 բերման ենթարկվածների մեծ մասը, ըստ լրատվամիջոցի, մինչ այս պահը ազատ չի արձակվել։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ օրվա երկրորդ կեսին մի խումբ ընդդիմադիրներ հավաքների ազատության, քաղբանտարկյալների ազատ արձակման, ցամաքային սահմանների բացման, ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման պահանջներով փորձել են բողոքի ակցիա իրականացնել։

Մինչ ցուցարարների հավաքը, ըստ Meydan TV-ի, ոստիկանության ուժեղացված ջոկատների կողմից Բաքվի քաղաքապետարանի շենք տանող բոլոր անցումները արգելափակվել են, ուժայինները ակցիան չմեկնարկած սկսել են բերման ենթարկել «Ազատություն», «Հրաժարական» վանկարկող ակտիվիստներին:

Նմանատիպ նյութեր