211652_close_icon
views-count1257 դիտում article-date 22:48 11-11-2022

Ասել եմ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ հիմնվելով Հայաստանի անկախության հռչակագրի վրա. Նիկոլ Փաշինյան. News.am

Միջազգային հանրությունը Արցախի հարցն ընկալում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, հետեւաբար, որքանով է ճիշտ, որ մենք այսօրինակ ըմբռնումը ձեւակերպենք ոչ հայամետ: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղարաբաղի հարցում միջազգային հանրության ընկալումը դեռ 1996-ի Լիսաբոնի գագաթանաժողովի արդյունքներով է արձանագրվել, չնայած Հայաստանը վետո է դրել: Դա նշանակում է, որ 1996-ին ամբողջ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն արձանագրել, էր ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրան միայն Հայաստանն է դեմ քվեարկել: Բոլորի դիրքորոշումը հայտնի է 1993-ի ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով:

Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք մեր հարաբերություններն այս իրականության մեջ ճիշտ չենք կառուցում: Իրականում Հայաստանն էլ է ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: 2007-ին Հայաստանը դա ընդունել է, մենք ինչքա՞ն պետք է դա չարձանագրենք: Գուցե մեր բոլոր խնդիրները գալիս է նրանից, որ մենք չենք ուզում դա տեսնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը 1991-ի Ալմաթիի պայմանագրին հղում անելով, ասում է, որ Հայաստանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, Փաշինյանն արձագանքեց. «Ալմաթիի պայամագիրը Հայաստանի օրենսդրության մաս է, այն վավերացվել է ՀՀ խորհրդարանի կողմից 1992-ի փետրվարին: Եթե ես ասեմ, որ չեմ ընդունում Ալմաթիի հռչակագիրն ու հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ Հայաստանի օրենսդրությունը չեն ընդունում»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախ 1990-ին ՀՀ անկախության հռչակագրում հղում է արված ԼՂԻՄ-ի եւ Հայկական ԽՍՀ վերամիավորման մասին համատեղ որոշմանը, դրանից հետո 1991-ին Հայաստանն անկախության հանրաքվե է արել, իսկ մինչ այդ Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը. «Հետո արդեն 2007-ին Հայաստանը որպես բանակցային հիքմ ընդունում է մի փաստաթուղթ, որտեղ ԼՂ կարգավիճակը պետք է ճշտվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Բա 1991-ի հանարքվեն ի՞նչ եղավ: Հայաստանն, ըստ էության, համաձայնել է 1991-ի Ղարաբաղի հանրաքվեի չեղարկման հետ: Սերժ Սարգսյանը դրա մասին հայտարարել է, որ դա մեծ զիջում է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Արցախում հայտարարել է «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ հիմնվելով Հայաստանի անկախության հռչակագրի վրա, որտեղ հիշատակվում է վերամիավորման որոշման մասին: «Ստացվում է, որ մենք Անկախության հռչակագրի ընդունման հաջորդ պահից սկսել ենք այդ հռչակագրի տեսության դեմ աշխատել եւ ի վերջո, հասել ենք նրան, որ այդ տեսությունն անգամ մեզ համար գործնական քաղաքական ուժ չունի»,-ասաց նա:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր