Թրամփը հանդես կգա «հատուկ հայտարարությամբ»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի «Մար-ա-Լագո» կալվածքում հատուկ հայտարարությամբ հանդես կգա:
Ինչպես տեղեկացնում է New York Post պարբերականը, Թրամփը լրատվամիջոցներին հրավիրել է ներկա գտնվել միջոցառմանը:
Պարբերականը չի բացառում, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի 2024 թ.-ի նախագահական ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկի մասին:
Երկուշաբթի կայացած հանրահավաքի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատրաստվում է «շատ մեծ հայտարարություն» անել: