211652_close_icon
views-count724 դիտում article-date 15:31 11-11-2022

ՀԱՊ-ն և ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

Ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 12:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտսական համալսարանի (ՀՊՏՀ) նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (ՀԱՊ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջև համագործակցության հուշագրի  ստորագրման հանդիսավոր միջոցառումը: Հուշագիրը նախատեսում է երկու կառույցների միջև փոխգործակցության լայն շրջանակ, մասնագիտական զարգացման ու որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ, փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և այլն: Տեղեկացնում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը։

Ներկայումս Պալատը Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020թ․-ից փոխանցվել են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանում և վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության և օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում:
 
Պալատը 2005 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության թղթակից անդամ, ունի 664 անդամ, այդ թվում՝ 293 աուդիտոր, 342 փորձագետ հաշվապահ և 29 աուդիտորական կազմակերպություն:

Նմանատիպ նյութեր