ՆԱՏՕ-ի բազմաթիվ երկրներ պաշտպանել են Ուկրաինայի անդամակցության հայտը. Politico
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, ներառյալ Հունաստանը, հոկտեմբերին Բրյուսելում կայացած փակ հանդիպմանը պաշտպանել են դաշինքին Ուկրաինայի անդամակցության հայտը: Այդ մասին գրում է Politico-ն:
«(Պենտագոնի ղեկավար) Լլոյդ Օսթինը ընդունել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը, բայց ասել է, որ ոչ մի լուծում չի տեսնում կարճաժամկետ հեռանկարում: ՆԱՏՕ-ի մյուս ներկայացուցիչները, այդ թվում՝ Լեհաստանից ու Հունաստանից, հայտարարել են, որ պաշտպանում են Ուկրաինայի հայտը»,- հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներից մեկին եւ հրատարակության տնօրինության տակ հայտնված դաշինքի առաջնորդների հանդիպման մասին հաշվետվությունը:
Սեպտեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի:
Նման ընթացակարգի անցկացումն այժմ ժամանակին չէ, ավելի ուշ հայտարարել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի եւ «բաց դռների» քաղաքականության մասին, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կկենտրոնացնի ինքնապաշտպանության գործում Կիեւին օգնություն ցուցաբերելու վրա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում լսել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին Զելենսկու խնդրանքը, ինչպես նաեւ դրա տարբեր արձագանքները: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետեւում է իրադրությանը եւ հիշում, որ դեպի դաշինքը Կիեւի կողմնորոշումն է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ գործողությունն սկսելու պատճառներից մեկը։