211652_close_icon
views-count313 դիտում article-date 13:09 11-11-2022

Կիևի մանկապարտեզներում և դպրոցներում արգելվել է ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը

Կիևի իշխանություններն արգելել են մանկապարտեզներում և դպրոցներում ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը։ Համապատասխան որոշում է կայացրել Կիևի քաղաքային խորհուրդը, հայտնում է Rambler-ը։ 

«Ներկա պայմաններում Կիև քաղաքի տարածքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի ռուսերենով անցկացումն ու ռուսաց լեզվի ուսումնառությունն անպատշաճ և ոչ ճիշտ է», - ասվում է խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կիևի քաղաքային խորհուրդում կրթության և գիտության, ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վադիմ Վասիլչուկի խոսքով՝ այս դեպքում սա ազգային անվտանգության հարց է։

Նմանատիպ նյութեր