5563 դիտում
11:49 11-11-2022
Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում Մխչյան, Աբովյան, Նարեկ, Դեղձուտ, Բարձրաշեն գյուղերում
Ճանապարհաշինարարական աշխատանքները շարունակվում են Արտաշատ խոշորացված համայնքում։
2022 թվականի երկրորդ կիսամյակում Արտաշատի ճանապարհաշինարարական ձեռնարկությունների գործունեության համակարգման շնորհիվ Արտաշատ համայնքում մեկնարկեց ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Աշխատանքներն ընթացքի մեջ են Մխչյան, Աբովյան, Նարեկ, Դեղձուտ, Բարձրաշեն բնակավայրերում:
Ծրագրի արդյունքում համայնքում բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցների նորոգման լայնածավալ աշխատանքներ կիրրականացվեն:
Այս ծրագրի շրջանակում նախահաշվային արժեքը կազմել է 2 մլրդ 273 մլն 369,240 հազար դրամ: Աշխատանքների համար անցկացված մրցույթի արդյունքում արժեքը կազմել է 2 մլրդ 145 մլն 200 հազար դրամ, որից 35%-ը՝ համաֆինանսավորվում է պետության կողմից, 65 %-ը՝ համայնքի կողմից:
Աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավարի հսկողության տակ։ Համայնքի ղեկավարը՝ Կառլեն Մկրտչյանը, անընդհատ շրջայց է կատարում բնակավայրերում և հետևում աշխատանքների ընթացքին: Աշխատակիցները մեծ ուշադրություն են դարձնում աշխատանքների որակին ու ծրագրով նախատեսված աշխատանքների՝ ողջ ծավալով իրականացմանը։
Օրերս ավարտվեց Նարեկ համայնքի ճանապարհաշինարարական աշխատանքները։ Աշխատակիցները պատշաճ կերպով իրականացրեցին իրենց աշխատանքը, և ճանապարհը հանձնեցին շահագործման։
Աշխատանքների ընթացքում իրականցրել են ոչ միայն երթևեկելի գոտու ասֆալտապատում, այլև սողանքային հատվածներում վերակառուցել հենապատեր՝ հողի հոսքը կանգնեցնելու նպատակով։ Ուշադրություն է դարձվել նաև ճանապարհի հետիոտնային անցման տեղերում թեքահարթակների կառուցմանը։
Նյութի և լուսանկարների հեղինակ՝ Գեղեցիկ Բալեյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
5336 դիտում
20:50 29-01-2017
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
22888 դիտում
23:48 20-03-2018
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում կատարվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
853 դիտում
23:25 03-05-2024
Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան․ oragir.news
598 դիտում
22:56 03-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբան