211652_close_icon
views-count944 դիտում article-date 11:11 11-11-2022

Ջերմուկում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր